Բարեմաղթանքների էս օվկիանոսում մի բարեմաղթանք էլ մեր կողմերից. ամուր ընտանիք եմ մաղթում բոլորիդ։ Ու միանգամից տրամադրություններդ գցեմ իմ ոչ «հայեցի» հարցով.
- Էդ որ գրում եք՝ «հանուն երեխաների» չպետք է բաժանվել, էլ չասեմ՝ էնքան ճռճռան բառերով եք գրում, մարդու զահլա է գնում, երբեւէ հարցրե՞լ եք այդ երեխաներին՝ իրենք ուզու՞մ են, որ իրենց ծնողները Չսիրեն իրար, իրար կոկորդ կրծեն, իրենց չորս պատերի ներսում կյանքը դժոխք դարձնեն, բայց «հանուն երեխաների» շարունակեն ապրել մի հարկի տակ։ Ավելի՛ շատ գցեմ ձեր տրամադրությունները. եթե Հայաստանում «հանուն երեխաների» իրար չսիրող ամուսինները շարունակում են ապրել իրար հետ, հատկապես կանայք՝ եթե կուլ են տալիս բոլոր ստորացումները, ուրեմն՝ ուրիշ ճար չունեն։ Ընդամենը։ «Հանուն երեխաների» կամ սիրեք իրար, կամ՝ հանգիստ թողեք իրար, յուրաքանչյուրդ ձեր երջանկությունը գտեք, եթե կստացվի, ու ձեր երեխաները հաստատ ավելի ուրախ կլինեն։
Ձեր անվճռականությունը, ձեր մենակ մնալու վախն արժանապատվության ոտնահարման հետ փոխողներդ մի թաքնվեք «հանուն երեխաների» բարձրաբերձ արդարացման թիկունքում։
Հայաստանը կեղծ արժեքների բեռան տակ խեղդվում է, դրա մասին մտածեք։
Վրա տվեք, «հայեցիներ»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lizadjan/posts/1015839105105193?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել