Մեղավորության ու մեղքի զգացումը ահավոր բան է, մանավանդ երբ ունես փոքր ինչ հնարավորություն ու դա չես անում, ու այն էլ Հայ զինվորի հանդեպ, Հայի Փառք ու Պատիվի, մեր Հպարտության: Մեղքս ինչ՞ թաքցնեմ: Երեկ վերադառնում էի Աշտարակ քաղաքից, մեքենայումս ուղղակի թեկուզ մի կերպ տեղավորվելու հնարավորություն չկար, իսկ ամբողջ ճանապարհներին ձեռքերը վարորդին երկարացնող Հայ զինվորներ էին կանգնած, առանձի, երբեմն երկու երեք հոգով: Ըստ երևույթին ծառայությունն փառքով ավարտած ու Հայրենի օջախները շտապող Հայ զինվորներն էին, Հայ Հաղթական Զինվորները, մեր ապագան ու մեր ներկան, մեր Հպարտություն ու մեր Պարծանք Հայ Զինվորներ: Ու երևի շատերը կուզենային անակնկալ ձևով տուն մտնել, որպես մի մեծ ու անփոխարինելի Նվեր իրենց սպասող ծնող-հարազատներին: Իսկ նրանք շատ էին, գրեթե ամբողջ մայրուղու բոլոր հատվածներում, ու նրանց կողքերով անտարբեր անցնող շքեղ ավտոմեքենաներ, իսկ գուցե դրանցից մեկն էլ ես էի, իմ թեկուզ ոչ շքեղ մեքենայով: Դե իհարկե, այդպես կարող է մտածեմ մեկ ուրիշը: Իսկ ես հիմա ժամ առաջ առանց որևէ ակնկալիքի ու շահախնդրության ուզում եմ գոնե մի քիչ թեթևացնել մեղավորիս զգացողությունը և շտապել դեպի առաջին պատահած Հայ Զինվորը և նրանց հասցնել ուր որ պետք է: Ու դա անելու եմ քիչ հետո: Ես ձեզ ինչպես՞ չհասկանամ իմ Հայ Զինվոր, իմ կրտսեր եղբայր ու որդի, իմ զավակ, իմ Հպարտություն, իմ Հավատ, իմ , իմ, ....:
Ու ես գալիս եմ Հայ Զինվորս, իմ Հայ Հերոս, ու կգամ այնքան ժամանակ, քանի դեռ կա թեկուզ մեկ Զինվոր, ում կողքով կարող է անտարբեր անցնել թեկուզ մեկ հայ մարդ
Իսկ հիմա ....ես գալիս եմ իմ ՀԵՐՈՍՆԵՐ, գալիս եմ Ձեր հետ կիսելու Ձեր ու մեր հպարտությունը, գալիս եմ զգալու Ձեր օջախներում անթաքույց Պարծանքն ու Ձեր ծնողներինց թեկուզ մեկին րոպե առաջ պարգևելու հպարտության բերկրանքը, մեղմելու սպասումի ծանր պահերը:
Սպասիր ինձ Հայ Զինվոր....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/927019314055931?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել