Panorama.am-ը գրում է.
Ժողովրդագրական խնդիրների լուծման հետ կապված կառավարությունը մեծ աշխատանք ունի իրականացնելու: 2014 թվականին կառավարության ծրագրում ամրագրվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային  ծրագրի ընդունման անհրաժեշտությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց, որ նախորդ 1-1,5 տարվա ընթացքում մեծ ուսումնասիրություններ, վերլուծություններ են իրականացրել գործընկեր կազմակերպությունների, փորձագետների աջակցությամբ, որի հիման վրա ձևավորվել է ծրագրի նախագիծը:

Նախարարն ասաց, որ նախանշված խնդիրներից կարևորը զբաղվածությունն է, նաև միջինից ցածր եկամուտ ունեցող աշխատատեղերում զբաղվածության ապահովման խնդիրը: Ա.Ասատրյանը փաստեց, որ կա նաև կառուցվածքային գործազրկություն, կան թափուր աշխատատեղեր, որոնք չեն համալրվում:

Նախարարը ժողովրդագրական իրավիճակի բարելավման հետ կապված կարևորագույն խնդիրներից համարեց նաև բնակարանային ապահովության խնդիրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել