Մի շարք հոգեբաններ փաստում են, որ եթե մարդը շատ է ծիծաղում, անգամ հիմար բաների վրա, ապա նա հոգու խորքում միայնակ է իրեն զգում: Եթե մարդը ցանկանում է շատ քնել, ապա դա ևս վկայում է միայնակության ու դատարկության զգացումների մասին: Եթե մարդը խոսում է քիչ, բայց շատ արագ, շփոթված՝ հայացքը փախցնելով, ապա նա ինչ-որ բան է թաքցնում: Եթե մարդն ուտում է աննորմալ քանակությամբ ու առանց ժամ ու պատարագ, ուրեմն դեպրեսիայի մեջ է ու լարված, իսկ աննորմալ սնվելը պայմանավորված է որևէ հոգևոր պահանջմունքի բացակայությամբ, որին ռեֆլեքսաբար փոխարինելու է գալիս ուտելու ռեֆլեքսը: Եթե մարդն արտասվում է չնչին բաներից, ապա նրա նյարդերն ահավոր լարված են, նրան անհապաղ հանգիստ է հարկավոր, իսկ նման կերպ նա փորձում է պարզապես ազատվել բացասական էմոցիաներից ու հույզերից: Եթե մարդը չափազանց դյուրագրգիռ է, չարացած ու ագրեսիվ բոլորի ու ամեն ինչի նկատմամբ, ուրեմն նա սիրո պակաս է: Եթե մարդը լարվում է հակառակ սեռի ներկայությունից, կարևորում նրա յուրաքանչյուր խոսքը, անկախ իր կամքից նկատում նրա հետ կապված ցանկացած մանր փոփոխություն, նրա ներկայությամբ մոռանում տարբեր խնդիրների մասին, իրեն լիարժեք ու նշանակալից է զգում նրա ներկայությամբ, վիրավորվում նրա ամենաչնչին խոսքից ու արարքից, ապա ցավակցում կամ շնորհավորում ենք, Ձեր ենթագիտակցությունն արդեն գտել է Ձեր երկրորդ կեսին, ով համապատասխանում է Ձեր հոգևոր ու զգայական պահանջմունքներին, և ում հետ Դուք կարող եք Ձեզ լիարժեք ու երջանիկ զգալ:
Հ.Գ. Մարդու վարքագիծը, նրա բոլոր արարքներն ու աշխարհընկալումը, գործելաոճը պայմանավորված են երկու գործոնով՝ սիրո առկայությամբ ու սիրո բացակայությամբ: Սիրառատ օր բոլորիդ:))))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել