Նույնիսկ Հիսուսը բոլորին դուր չէր գալիս, էլ ի՞նչ խոսք կարող է լինել իմ մասին:
Կան մարդիկ, որոնք ուրախանում են հաղթանակից հետո: Ես դրա համար ժամանակ չունեմ:
Ես միշտ պատրաստ եմ մարտի: Չնայած ինձ հաշիվ են տալիս, որ չեմ պատկանում ֆուտբոլային կլաններից որևէ մեկին, որոնք բաժանում են խաղաթղթերը և որոշում խաղի կանոնները: Բացի այդ՝ ես մեծ ֆուտբոլիստ չեմ եղել, դրա համար էլ չեմ կարող հույսս դնել իմունիտետի վրա, որն ունեն այն մարզիչները, որոնք նախկինում խաղացողների փառահեղ կարիերա են ունեցել:
Տեղափոխվիր իմ թիմ և երբեք երկրորդը չես լինի:
Ես «Ռեալ» փողի համար չտեղափոխվեցի: Ինձ առանց այն էլ մի փոքր ամոթալի է, թե ինչքան եմ ես վաստակում տնտեսական ճգնաժամի ժամանակ: Ինձ համար կարևոր է հաճույք ստանալ իմ գործունեությունից և բացի այդ հարգանք վայելել հենց այն երկրում, որտեղ ոչ քիչ տհաճ րոպեներ եմ ապրել:
Ես իտալերեն եմ սովորել մի քանի ամիսների ընթացքում օրական 5 ժամ, որպեսզի շփվեմ լրագրողների և երկրպագուների հետ: Սակայն ինձ, այնուամենայնիվ, մեղադրում էին այն բանում, որ ես նրանց բավարար հարգանքով չեմ վերաբերվում: Իսկ հենց այդ նույն Ռանիերին Անգլիայում 5 տարի աշխատելուց հետո դժվարությամբ էր կարողանում բարևել:
Ես ցանկանում եմ փոխել ֆուտբոլի փիլիսոփայությունը: Ուրիշ այդպիսի մարզիչներ չկան:
«Չելսի»-ն առաջին անգլիական թիմն էր, որ սկսեց կիրառել 4-3-3 մարտավարությունը: Իսկ արդեն հետո այդպես սկսեցին խաղալ և’ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, և’ «Արսենալ»-ը: Այսինքն՝ իմ շնորհիվ Անգլիայում փոխվեցին և’ մարտավարությունը, և’ մարզումային մեթոդները:
Ինչն էր ինձ միանշանակ դուր գալիս Իտալիայում` չկամեցողների աղմուկը: Ես իմ կարծիքն էի հայտնում որպես ազատ մարդ ազատ երկրում և այդժամ սկսվում էր այդ աղմուկը: Դա ինձ դուր էր գալիս. առաջնությունը դեռ չէր սկսվել, իսկ ես արդեն գերշահադրդված էի:
Ես ցանկանում եմ դառնալ առաջին մարզիչը, որը հաղթել է Չեմպիոնների լիգայում երեք տարբեր թիմերի հետ:
Եթե ինձ հասարակ կյանք հարկավոր լիներ, ես կմնայի «Պորտո»-ում` գեղեցիկ կապույտ բազկաթոռ, մշտական մասնակցություն Չեմպիոնների լիգայում, Աստված և նրանից անմիջապես հետո` ես:
Լոնդոնում ինձ մոտեցավ յոթանասունհինգամյա տղամարդ, նա լացում էր: Նա Բոլթոնում էր, երբ «Չելսի»-ն հաղթեց Անգլիայի առաջնությունում, իսկ դրանից 50 տարի առաջ նա իր հոր և պապի հետ եղել էր այն խաղին, երբ իր թիմը վերջին անգամ հաղթել էր Պրեմիեր լիգայում: Այսօր ո’չ նրա հայրը, ո’չ էլ պապը իհարկե կենդանի չեն: Նման բաներն ինձ տպավորում են:
Ինձ պետք չէ նման խաղացող` լավ մարդ հիանալի բնավորությամբ: Այդ որակները ես կցանկանայի տեսնել իմ երեխաների մեջ: Ինձ պետք է նա, ով գնդակը կուղարկի ցանցը:
Նայեք իմ սանրվածքին` ես միշտ պատրաստ եմ մարտի: Բացի այդ, նման սանրվածքով ավելի լավ են երևում մարդու գլխի գաղափարները:
Միլանի քաղաքապետն ինձ մեղադրեց այն բանում, որ ես ցանկանում էի մանրադրամ տալ հաշմանդամ տղային: Իրականում, ես նրան ցանկանում էի տալ այն խաչը, որն ինձ էր նվիրել կինս և որից ես չէի բաժանվել արդեն 4 տարի է: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես որևէ բան անկեղծ եմ անում, ինձ քննադատում են:
Եթե մարդիկ, խոսելով իմ մասին, ցանկանում են հայտնի դառնալ, նրանք ինձ պետք է լրացուցիչ վճարեն:
Բարեկամները և ընկերները կարծում են, որ ես սպիտակել եմ մշտական սթրեսներից: Բայց դա այդպես չէ, իմ հայրը նույնպես վաղ էր սպիտակել: Իսկ ֆուտբոլը ուրախություն է:
Ես խնդիրներ չունեմ իմ հայտնիության պատճառով: Մի անգամ ես երեխաներիս և կնոջս հետ գնացի Դիսնեյլենդ, և երբ մենք վերադարձանք, երեխաներս ինձ խնդրեցին հաջորդ անգամ տանը մնալ: Սակայն սա այն գինն է, որը դու վճարում ես մեծ ֆուտբոլում լինելու համար:
Նյութի աղբյուր