unnamedՌոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղական իշխանությունների հետ՝ ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների կյանք խլած ավտովթարի մանրամասները պարզելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Նորություններ ի հայտ գալու դեպքում կտեղեկացնենք»,-նշում է Բալայանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 26-ին` ժամը 06:49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01:51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ՏԿԱԻՆ պաշտոնական կայք-էջը, ավտովթարի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ 1970թ. ծնված Ստեփան Կոստանյանը և 1985թ. ծնված Էդգար Ալբերտի Պետրոսյանը:
ՀՀ քաղաքացի Մարկոս Վանյայի Պապյանը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել