Երգչուհին մեկ տարվա ընթացքում 80 մլն է աշխատելAravot.am-ը գրում է.
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը 2015 թվականն ամփոփում է հաջողությամբ: Մեկ տարվա ընթացքում աշխատել է 80 մլն դոլար: Նա համարվում է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող աստղը՝ երաժշտության ինդուստրիայում: Սվիֆթը այլեւս իր պատվավոր տեղն է զբաղեցնում հեղինակավոր Celebrity 100 սանդղակում, որն ամեն տարի ձեւավորում է «Ֆորբսը»:
Թեյլոր Սվիֆթը 2015թ. համաշխարհային համերգաշար է ունեցել եւ թողարկել պլատինե ալբոմ: Երգչուհին երկրպագուների հզոր բանակ ունի  համերգային դահլիճներում,  միլիոնավոր հետեւորդներ՝ սոցիալական ցանցերում: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում դեռահասները: Այս տարի Թեյլոր Սվիֆթը հաջող գործարքներ է կնքել նաեւ  Keds, Sony եւ Coca-Cola ընկերությունների հետ, դրանք եւս խոշոր մուտքեր են ապահովել նրա հաշվեհամարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել