Panorama.am-ը գրում է.
Զբաղվածության ոլորտում 2014-2015 թվականներին վարվող պետական քաղաքականությունը արմատապես փոխվել է՝ հիմքում դնելով աշխատանք փնտրող անձին աշխատանքով ապահովելու և աշխատանքի միջոցով եկամուտ ստանալու գաղափարախոսությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Այս տարվա զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվել է շուրջ 11 հազար 270 մարդ: 15 հազար 782 մարդ տեղավորվել է աշխատանքի, որից 6285-ը սեզոնային զբաղվածության ծրագրով, շուրջ 400 անձ՝ Տավուշի մարզում իրականացված վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով:
Սեզոնային զբաղվածության միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագրի շրջանակներում 4793 հողօգտագործողի  (6285 անձ) աջակցելու նպատակով տրամադրվել է 849,3 միլիոն դրամ (մեկ ծրագրի առավելագույն արժեքը կազմել է 350 հազար դրամ):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել