Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի բնակիչները երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին հերթական անգամ «տարվա մարդ» են ճանաչել: «Տարվա կին» վարկանիշում առաջին տեղը կիսել են Վալենտինա Մատվիենկոն և Անգելա Մերկելը, տեղեկացնում է RBC.ru-ն: «Լևադա-կենտրոնի» անցկացրած հարցման համաձայն՝ Պուտինին տարվա մարդ է համարում 56%-ը: Նրան հաջորդում են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն 10-ական տոկոսով, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 4%-ով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2%-ով:
Կանանց վարկանիշում Մատվիենկոն և Մերկելը ստացել են 6-ական տոկոս: Վարկանիշում են նաև երգչուհիներ Պոլինա Գագարինան և Ալլա Պուգաչովան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել