Tert.am-ը գրում է.
Սիրիական «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումը, որի հրամանատարը սպանվել է ռուսական ավիահարվածի հետևանքով, նոր առաջնորդ է ընտրել, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ լիբանանյան Al-Mayadeen-ի հղումով:
 
Խմբավորումը ղեկավարելու է Իսամ Աբու-Համամ ալ- Բուվեյդանին, որը հայտնի է նաև որպես Աբու Հումամ:

Նշվում է, որ նա Դամասոկսի Դումա արվարձանից է:
 
Սիրիական ընդդիմադիր կոալիցիայի ամենամեծ խմբավորումներից «Ջեյշ ալ-Իսլամի» նախկին հրամանատար Մուհամեդ Զահրան Ալուշը սպանվել է դեկտեմբերի 25-ին՝ Դումայի մոտակայքում հասցված ավիահարվածից:
 
Ավիահարվածից սպանվել է նաև «Ֆեյլաք Ռահման» խմբավորման առաջնորդ Աբդել Նասեր Շամիչը, ևս 90 զինյալ վիրավորվել է։
 
«Ջեյշ ալ-Իսլամ» («Իսլամի բանակ») խմբավորումը գործում է սիրիական մայրաքաղաքի արվարձաններում և ունի մի քանի հազար մարզված զինյալ:
 
Ալուշը բազմիցս տեսաուղերձներով էր հանդես եկել՝ կոչ անելով «մաքրել Սիրիան ալևիներից ու շիաներից»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել