Այսօր արթնացա Սոֆիի հեռախոսազանգից: Սյուզիի հետ կատարվածով մտահոգված ընկերուհիս զարմացած չէր՝ ինչու եմ արդեն երկու ամիս ընդհատակ անցել: Նրանք արդեն սովոր են, որ կյանքիս դժվար կամ շրջադարձային կարեւոր պահերը միշտ մենակ եմ ապրում: 
-Սոֆի, միայն իմանաս ձեզ ինչքա՜ն եմ կարոտել,- ասացի ես:
-Զգում ենք,-չոր պատասխանեց Սոֆին: 
-Սոֆի, ուղղակի իմ կյանքում շատ բան է փոխվել ու շատ արագ: Ես նոր աշխատանք եմ գտել ու Նարեկի...
- «Այսօր գնում ենք հիվանդանոց Սյուզիին տեսակցության, կգաս, կխոսե՛նք,- ինձ ընդհատեց Սոֆին:

Հասկացա՝ այս անգամ չափը հաստատ անցել եմ, էլ ի՞նչ ընկերուհի եմ, որ անգամ Սյուզիի՝ հիվանդանոց հայտնվելու մասին չգիտեի: Զգում եմ, որ Սոֆին ու ոչ միայն ինքը, շատ զայրացել ու նեղացել են ինձնից, բայց այս անգամ հաստատ տեղին... Ես ընդունում եմ, որ ինձ հաճախ սխալ եմ պահում հենց հարազատներիս նկատմամբ: Փաստորեն, ինձ տեղին են կշտամբում, որ անտարբեր եմ:

Շարունակությունն` այստեղ

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել