Ծանոթությունից արդեն բավականին ժամանակ է անցել, և Ձեր հարաբերություններն արդեն ավելի մտերմիկ են դարձել: Դու արդեն պատրաստ ես նրան շատ բան պատմել քո կյանքից: Սակայն մի՛ շտապիր: Անկեղծությունը հարաբերություններում շատ կարևոր է, և մեծամասամբ հենց այդպես է, որ կա: Սակայն կան բաներ, որ սիրած աղջիկը հարաբերությունների սկզբում չպիտի իմանա, կլինի դա քո, ընտանիքիդ, թե նախկին ընկերուհիներիդ մասին: Ես, իհարկե, չեմ ասում, որ պետք է ստել, սակայն որոշ մանրամասների մասին լավ է լռել: Ահա մի քանի օրինակ, թե ինչի մասին պետք չի խոսել:
Ընտանիքդ տանել չի կարողանում ընկերուհուդ
Սարսափելի իրավիճակ է, իհարկե, հատկապես եթե լուրջ նպատակներ ունես: Սակայն եթե նրան ասես դրա մասին, նրան դրանից ավելի լավ չի լինի: Փորձիր բացատրել ընտանիքիդ, որ այդ աղջիկը հարազատ է քեզ, և նրան ցավ պատճառելով՝ նրանք ցավ են պատճառում նաև քեզ: Գուցե ժամանակի հետ ընտանիքիդ անդամները վերանայեն իրենց վերաբերմունքը ընկերուհուդ հանդեպ:
Դու այնքան էլ ինքնավստահ չես
Նախանձում ես լավագույն ընկերոջդ, որ նրա հեռախոսը կամ ավտոմեքենան ավելի լավն է, քան քոնը: Կամ ընկերուհուդ հայրիկն ավելի շատ փող է վաստակում, քան քո հայրիկը: Ընդհանրապես նման զգացումները բնորոշ են բոլորին, սակայն շատերը պարզապես թաքցնում են իրենց անվստահությունը` այն ցույց չտալով շրջապատին: Կանայք սիրում են ինքնավստահ տղամարդկանց: Իսկ եթե անվստահության հետ մեկտեղ նաև խանդոտ ես... Շանսեր շատ քիչ կունենաս, այդ պատճառով ցույց մի՛ տուր թերություններդ: Ընկերուհիդ ոչ մի դեպքում չպիտի իմանա, որ դու շարունակում ես ամենօրյա ֆլիրտերն այլ աղջիկների հետ: Եթե աղջիկների շրջանում հեղինակություն ես վայելում, ապա ընկերուհիդ հավանաբար գիտի դրա մասին: Սակայն պետք չի նրան տեղեկացնել այլ մանրամասների մասին. նա պետք է վստահ լինի, որ բացի իրենից ուրիշ ոչ մեկի վրա ուշադրություն չես դարձնում:
Դու քաջարի ասպետ չես
Այդպես էլ է պատահում: Սարսափելի ոչինչ չկա: Վախենում ես սարդերից, չես սիրում կռիվների մեջ ընկնել կամ էլ սարսափ-ֆիլմեր չես կարողանում դիտել, որովհետև նյարդերդ տեղի են տալիս: Պետք է հիասթափեցնեմ քեզ` կանայք նախընտրում են ուժեղ տղամարդկանց: Բնական է, որ շփման ընթացքում հնարավոր չի լինի թաքցնել կյանքիդ անցանկալի մանրամասները, բայց ամեն դեպքում պետք չի աղջկան հայտնել, որ դու վախենում ես միջատներից:
Շատ ես շփվում մայրիկիդ հետ
Հասկանալի է, որ սիրում ես մայրիկիդ, սակայն ընկերուհուդ համար դա կարող է վանող հանգամանք լինել, հատկապես եթե օրը մի քանի անգամ մայրիկիդ ես զանգում ու ինչ-որ խորհուրդ ես հարցնում: Ոչ մի կին մոր հետ մրցակցությունում չի դիմանա: Իսկ դու չես ուզում չէ՞ «մամայի բալայի» տիտղոսակիր լինել:
Հոբբի ունես
Ասենք` խաղալիք մեքենաների կամ «ֆիշկերի» հավաքածու: Կամ էլ ուշքդ տեղը չէ «Kinder» ձվիկի խաղալիքների համար: Բայց պետք է հասկանաս, որ նա դժվար թե գնահատի հիմար հետաքրքրություններդ ու հոբբիներդ:
Չես հավանում նրա ընկերուհիներին
Դե ինչ, իրավունք ունես: Իհարկե ավելի վատ կլիներ, որ նրանք քո դուրը գային, շատ գային: Բայց մի պահ մտածիր` իր ընկերուհիներին նա գիտի ավելի երկար ժամանակ, քան քեզ, ուստի պետք չի նրան ընտրության առջև կանգնեցնել` դու, թե՝ նրանք: Չես հավանում նրանց, դե լավ, մի հավանի: Բայց պարտադիր չի դրա մասին բարձրաձայնել: Գուցե նա էլ քո՞ ընկերներին չի հավանում: Կյանքումդ այնպիսի արարքներ ես գործել, որոնցով չես հպարտանում կամ գուցե հպարտանում ես, բայց գիտակցում ես, որ կարիք չկա: Պարտադիր չի, որ ընկերուհիդ իմանա դրա մասին: Գիտես նրան կհետաքրքրի՞, թե ինչպես են խաբել նախկին ընկերուհիներիդ: Իսկ ո՞ւր է երաշխիքը, որ նրա հետ նույնկերպ չես վարվի: Նա հենց դրա մասին էլ կմտածի, հավատա ինձ: Կամ էլ եթե նախկինում հայտնվել ես քաղմասում կամ վրաերթի ես ենթարկել հորդ մեքենան… Դրանք քեզ համար հերոսություններ են, իսկ նորմալ ադեկվատ աղջկա համար դրանք հպարտանալու առիթ չեն:
Նրա տղա-ընկերների մասին վատ մի՛ արտահայտվիր
Ընկերուհուդ վրա այդպիսով լավ տպավորություն գործելու փոխարեն կհասնես հակառակ արդյունքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել