Աֆղանստանի հյուսիսում՝ Տաջիկստանի և Պակիստանի հետ սահմանին, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):Սկզբում մասնագետները հայտնել են 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին, սակայն հետո նվազեցրել են մագնիտուդը:
Ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են ուրբաթ օրը՝ տեղի ժամանակով 23:44-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Աֆղանստանի Իշքաշիմ քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևմուտք և 39 կմ՝ Տաջիկստանի համանուն գյուղից: Օջախը եղել է 200 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով Պակիստանի Փեշավար քաղաքում առնվազն 41 մարդ հայտնվել է հիվանդանոցում:
Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Հայբեր-Պահտունհվա գավառի կառավարությունը սահմանել է հետերկրաշարժյա վտանգավորության «կարմիր» մակարդակ: Իշխանությունները հաստատել են, որ որոշ հին շինություններ փլուզվել են ցնցումներից հետո, սակայն վնասի գնահատականը դեռ ավարտված չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



