Araratnews.am-ը գրում է.Մեքսիկայի Խալիսկո նահանգում սրտի կաթվածից մահացել է աշխարհի ամենագեր մարդկանցից մեկը, հաղորդում է El Correo-ն:
38-ամյա Անդրես Մորենո Սեպուլվեդան դեռ վերջերս 444 կիլոգրամ էր կշռում, սակայն քաշը պակասեցնելու վիրահատության հետևանքով մի քանի ամիս առաջ նա ավելի քան 100 կիլոգրամ կորցրեց:
Հաղորդվում է, որ վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, և վերջինս մահացել է շտապ օգնության մեքենայի մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել