251215_215342_94819_2NASA-ի մասնագետները կարտոֆիլ աճեցնելու դասեր կառնեն Կարտոֆիլի միջազգային կենտրոնի մասնագետներից: Հետագայում նրանք մտադիր են կարտոֆիլ աճեցնել Մարսի վրա՝ հայտնում է mignews.com-ը:
Իհարկե, ոչ ոք արմատները չի տեղափոխի Մարս: Գիտնականները Երկրի վրա կստեղծեն Կարմիր մոլորակի մթնոլորտ և կփորձեն կարտոֆիլ աճեցնել այդ ոչ սովորական պայմաններում: Նրանք նշում են, այդպիսի պայմաններում կարտոֆիլի բարեհաջող աճեցումը հնարավորություն կընձեռի փորձը կրկնել Արեգակնային համակարգի մյուս օբյեկտներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել