Pastinfo.am-ը գրում է.
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 02:59-ին, ՏԿԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է տնակ:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սավոյան փողոցում գտնվող Թ. Շ.-ին պատկանող «Նո Պրոբլեմ» ՍՊԸ-ի պահակակետի տնակում (18 քմ):
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.19-ին, մարվել` 04.03-ին: Տնակն ամբողջությամբ այրվել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել