251215_220046_54325_2Մկների վրա կատարված մի շարք փորձերի ընթացքում դալլասցի գիտնականների խումբը պարզել է, որ լյարդում արտադրվող FGF21 հորմոնն անջատվում է ի պատասխան շաքարի օգտագործման և ազդում է հիպոտալամուսի վրա՝ այդպիսով կարգավորելով ախորժակի մակարդակը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Metabolism ամսագրում:
Բացի դրանից՝ գիտնականները կրծողների համար մոդելավորել են 2 տարբեր իրավիճակներ՝ առաջինի դեպքում մկների մոտ տեղի է ունեցել հորմոնի դեֆիցիտ, երկրորդում՝ ավելցուկ: Պարզվել է՝ FDF21-ի դեֆիցիտը կրծողներին ստիպել է բառացիորեն նետվել քաղցրի վրա:
Նման փորձեր արվել են նաև պրիմատների հետ, արդյունքները նման են եղել, սակայն գիտնականները նաև նշել են ալկոհոլի նկատմամբ մեծ հակվածությունը: Այդպիսով, հետազոտության համահեղինակ Սթիվեն Քլիվերի խոսքով՝ հայտնաբերված FGF21 հորմոնը պատասխանատու է քաղցրի և ալկոհոլի նկատմամբ մարդու ձգտման համար՝ ազդելով նրա վարքի և կենտրոնական նյարդային համակարգի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել