20151225SelenaJustinՎերջերս Սելենա Գոմեսը սկսել է հանդիպել One Direction խմբի մասնակից Նայլ Հորանի հետ: Ջասթին Բիբերի հետ բաժանումից հետո աղջիկը վերջապես քաջություն է ունեցել նոր հարաբերություններ սկսելու: Հնարավոր է, Ջասթինին դուր չի գալիս Սելենայի նոր սիրեկանը, ում հետ նա ուզում է հանդիպել ինչքան հնարավոր է շուտ, հայտնում է spletnik.ru-ն:
Աղբյուրները երգչուհու շրջապատից ասում են, որ Ջասթինը ցանկանում է դեմ առ դեմ խոսել Նայլի հետ և հարցնել Սելենայի հետ հարաբերությունների մասին: Առաջ նրանք եղել են ընկերներ, այդ պատճառով Նայլի այդ քայլը Ջասթինը համարում է տղամարդկային ընկերության դավաճանություն: Սելենան էլ Նայլին խորհուրդ է տալիս խուսափել իր նախկին բոյֆրենդի հետ հանդիպումից:
Սակայն Սելենայի ընկերները չեն կարծում, որ նա կարող է ամուր հարաբերություններ ստեղծել Նայլի հետ: Բանը այն է, որ այն բանից հետո, երբ համացանցում լուրեր տարածվեցին Ջասթինի և Քորթնի Քարդաշյանի սիրավեպի մասին, Գոմեսը մշտապես այդ մասին խոսակցություն է բացում: Սելենան ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել Ջասթինի նոր ընտրության հետ:
Սակայն չարժե, որ Նայլը հուսահատվի: Ներքին աղբյուրները նշում են, որ Նոր տարվա երեկույթին նա պատրաստ է սիրելի աղջկան առաջարկություն անել: Հնարավոր է, որ այդպիսի ռոմանտիկ քայլը կփափկեցնի դեռատի հայտնիի սիրտը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել