Այսօր հայ երգահան Արմեն Տիգրանյանի ծննդյան օրն էArmlur.am-ը գրում է.

Այսօր հայ երգահան, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանի ծննդյան օրն է: Նրա առավել հայտնի գործերն են «Անուշ» (1912) և «Դավիթ-Բեկ» (1950) օպերաները։ Արմեն Տիգրանյանը վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ 1894 թ-ին Տիգրանյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս։ 1902 թ-ին ավարտել է երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի և երաժշտության տեսության (դասատու՝ Նիկոլայ Կլենովսկի) դասարանները, միաժամանակ կոմպոզիցիայի դասեր առել Մակար Եկմալյանից։

Նույն թվականին Տիգրանյանը վերադարձել է Ալեքսանդրապոլ, կազմակերպել դպրոցական և ժողովրդական քառաձայն երգչախմբեր. վերջինիս հետ համերգներով շրջագայել է Թիֆլիսում, Բաքվում, Կարսում։ Այդ շրջանին են վերաբերում նրա առաջին ստեղծագործությունները՝ «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սև աչերեն» (Ավետիք Իսահակյանի խոսքերով), «Սիրտ իմ լռիր», «Մնաք բարով» (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով) երգերը և հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել