Հրդեհը վնասել է տունը, որտեղ իր մանկությունն է անցկացրել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։ Տեղի ոստիկանության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ կան լուրջ կասկածներ, որ Արկանզաս նահանգի Հոուփ քաղաքում գտնվող քոթեջը հրկիզվել է։1917 թվականին կառուցված երկհարկանի տունը երկար տարիներ պատկանել է ԱՄՆ 42-րդ նախագահի տատին ու պապին, ովքեր դաստիարակել են նրան, քանի որ մայրը անեսթեզիոլոգիա էր ուսումնասիրում։ Քլինթոնի հայրը մահացել է 1946 թվականին՝ որդու ծննդից 3 ամիս առաջ։
1994 թվականին քոթեջը ներառվել է ազգային պատմական հուշարձանների ցուցակում, այնտեղ սկսել են էքսկուրսիաներ անցկացնել։
Չարագործների շարժառիթները դեռևս հայտնի չեն։ Հաղորդվում է, որ այնտեղ հայտնաբերվել են արագ բռնկվող նյութի հետքեր։
Բացի այդ, պատերին թողնվել են գրաֆիտիներ։ Դրանց հնարավոր կապը ենթադրյալ հրկիզման հետ ուսումնասիրվում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել