Աշխարհում Google-ում ամենից շատ փնտրել են Քիմ Քարդաշյանին և Լիոնել Մեսսիին. Time168.am-ը գրում է.

Մարդիկ աշխարհում իրոք անհանգստացած են Քիմ Քարդաշյանի և Լիոնել Մեսսիի կյանքով: The Keeping Up with the Kardashians շոուի աստղը և Արգենտինայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստը միասին զբաղեցրել են առաջին տեղը Google որոնողական համակարգում փնտրվողների ցուցակում: Time ամսագիրը գրում է, որ Քարդաշյանի ու Մեսսիի անուններն ամենաշատ փնտրվածն են եղել 26 երկրներում:

Ամենաշատ փնտրված աստղերի շարքում են նաև պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, երգչուհիներ Ռիհաննան և Նիկի Մինաժը:

Հայաստանում ևս ամենից շատ փնտրել են Քիմ Քարդաշյանի անունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել