Tert.am-ը գրում է.
Թեև Ռուսաստանը պատրաստ է կիսվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին տեղեկությամբ, Պենտագոնը մտադիր չէ համագործակցել Սիրիայի հարցում, քանի դեռ Մոսկվան չի փոխել իր դիրքորոշումը Բաշար ալ-Ասադի վերաբերյալ։ Sputnik գործակալությանն այդ մասին ասել է ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան, փոխանցում է РИА Новости-ն։
 
ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ կիսվել Սիրիայում գրոհայինների օբյեկտների մասին տվյալներով և նույնն ակնկալում է նրանից:
 
«Պաշտպանության նախարարության դիրքորոշումը չի փոխվել: Մենք մտադիր չենք համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում, քանի դեռ Մոսկվան չի փոխել Ասադին աջակցելու վերաբերյալ իր ռազմավարությունը և դրա փոխարեն չի կենտրոնացել ԻՊ-ի դեմ պայքարի վրա»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել