Newmag.am-ը գրում է.Տարվա կարևորագույն ֆիլմը՝ նվիրված Կոմիտասին. ի՞նչ լուծումներ է ընտրել արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանն իր նոր՝ «Վարդապետի լռությունը» էկրանավորելիս:
Ժամանակակից հայկական կինեմատոգրաֆում գրեթե չկան հեղինակային կինո նկարող ռեժիսորներ: Կոմերցիոն կատակերգությունների ֆոնին տարվա վերջին էկրան բարձրացավ «Վարդապետի լռությունը»: Այն համարյա բիոփիք է` ֆիլմ-կենսագրություն,սակայն Կոմիտաս կոմպիզիտորի, երաժշտի և վարդապետի կենսագրությունը չէ:
Երևանցի գրող և բուհում դասախոսող Էդգար Նովենցի (Վարդան Մկրտչյան) մասին է, ով էլ գրում է Կոմիտասի մասին: Նրան ամենից շատ հուզում է ֆրանսիական հոգեբուժարանում վարդապետի անցկացրած շրջանը. նա ցանկանում է պարզել` կոմպոզիտորը հոգեկան խանգարում ունե՞ր, թե՞ ոչ:
Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, լինելով ամենավառ հեղինակային ֆիգուրը հայկական կինոյում, հավատարիմ է մնացել իր էսթետիկ, սիմվոլիկ և յուրահատուկ մինի-կառուցվածքներին: Դրանցով նա ստեղծում է իր առանձնատուն-ֆիլմերը, որոնք շատ հեռու են կանգնած մեծ էկրան բարձրացող մնացած շինություններից:
Չալդրանյանի ֆիլմերում կանանց կերպարները միշտ ցայտուն են և ստանդարտից դուրս: Այստեղ էլ Նովենցի կյանքում հայտնվում է Սոնան (Անի Ղազարյան): Նա, ռեժիսորի նախորդ` «Ձայն լռության» ֆիլմի հերոսուհու պես, քաղաքի ֆրիկներից է: Սոնան սիմվոլիզմներով լի կերպար է. ամբողջ ֆիլմի ընթացքում հանդուգն չափում է Երևան քաղաքի ջերմաստիճանը: Այո, հենց ջերմաստիճանը ձեռքին կանգնած է փողոցի մեջտեղում: Եվ պարզվում է, որ մայրաքաղաքն ունի ջերմություն, ցույցեր, բողոքի ակցիաներ: Նովենցն իր անցյալի, Կոմիտասի և սեփական վախերի կույտ-երազներ ունի, որոնք նրան չեն թողնում հանգիստ քնել: Սոնան երեխա ունի, որին նա իր կամքով չէ, որ պետք է լույս աշխարհ բերի:
Կարմիր գծով ռեժիսորն անցկացնում է մերօրյա իրականության սոցիալ-քաղաքական խնդիրները, որոնք անտարբեր չեն թողել և՛ ֆիլմի հեղինակին, և՛ գլխավոր հերոսին: Այդ ուրբանիստական, մի փոքր փսիխոդելիկ իրականության և սյուրռեալիզմի հետ մենք քայլում ենք Կոմիտասի և մյուս հայ մտավորականների հետ` թուրքական անապատով՝ անուժ և ծարավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




