uDuba.com կայքն ուշագրավ նյութ է հրապարակել հատուկ այն ծնողների համար, որոնք անդադար բարկանում են իրենց երեխաների վրա` դպրոցում վատ սովորելու ու ցածր գնահատականներ ստանալու համար:
Ստորև ներկայացված են համաշխարհային քաղաքականության, գրականության, գիտության, բիզնեսի ու այլ բնագավառների ամենահայտնի ու հաջողակ ներկայացուցիչները, որոնք, որքան էլ անհավատալի է, շատ վատ են սովորել դպրոցում:
Ուստի՝ հաջորդ անգամ, երբ կբարկանաք ձեր երեխայի վրա ցածր գնահատականի համար, հիշեք այս նյութը, ինչպես նաև այն, որ շատ հաճախ դպրոցում ծույլիկ լինելը չի խոչընդոտում լավ ապագա ունենալու հեռանկարին։
Ուինսթոն Չերչիլ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ով համարվում է ամենախելացի քաղաքական գործիչներից մեկը, չէր սովորում դասերը և աչքի չէր ընկնում բարձր առաջադիմությամբ: Սակայն դա նրան չխանգարեց տարիներ անց ստանձնել Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ու գրականության Նոբելյան մրցանակի արժանանալ:
Վլադիմիր Մայակովսկի
ԽՍՀՄ-ի գոյության ժամանակահատվածում «միամիտ» պիոներներից խնամքով թաքցվում էր այն փաստը, որ տաղանդաշատ գրող Մայակովսկին դպրոցում շատ վատ է սովորել:
Սերգեյ Կորոլյով
Խորհրդային ակադեմիկոս Սերգեյ Կորոլյովը, ում ղեկավարությամբ ստեղծվել են բալիստիկ հրթիռները, առաջին արբանյակները, «Վոստոկ», «Վոսխոդ» տիեզերանավերը, դպրոցում միշտ 3 գնահատական է ստացել:
Ռիչարդ Բրենսոն
Virgin Group ընկերության հիմնադիր, մուլտիմիլիոներ Ռիչարդ Բրենսոնը դասերի ժամանակ շատ պասիվ էր և, ըստ քաջատեղյակ աղբյուրների, 2 բառ անգամ իրար կապել չէր կարողանում:
Իսահակ Նյուտոն
Հանճարեղ գիտնականն իրենց դասարանի վատագույն աշակերտն էր այնքան ժամանակ, քանի դեռ մի անգամ չի ծեծվել ընկերոջ կողմից: Այս դեպքից հետո Նյուտոնը որոշել է հաղթել ընկերոջը գիտելիքներով, և շուտով նա դարձել է դասարանի լավագույն աշակերտը:
Նապոլեոն Բոնապարտ
Ֆրանսիացի կայսրը բոլոր առարկաներից ցածր առաջադիմություն է ունեցել` բացառությամբ մաթեմատիկայի:
Լյուդվիգ վան Բեթհովեն
Հանճարեղ կոմպոզիտորը գրում ու կարդում էր բազում սխալներով, իսկ բաժանումն ու բազմապատկումը նա այդպես էլ չի յուրացրել:
Ալբերտ Էյնշտեյն
Հարաբերականության տեսության հեղինակ, Նոբելյան մրցանակակիր Էյնշտեյնը դպրոցում ունեցել է բավական ցածր առաջադիմություն: Այդ փաստը նրա ծնողներին շատ է անհանգստացրել, ովքեր մտերիմներին խոստովանել են, որ իրենց տղային շատ դժվար կլինի լավ գործ գտնելու հարցում:
Ալեքսանդր Պուշկին
«Ամենայն ռուսաց բանաստեղծ» Պուշկինը շատ վատ էր սովորում ուսումնարանում, նրա առաջադիմությունը ցածր էր հատկապես հանրահաշվից: Ատեստացիայից հետո Պուշկինն իր առաջադիմությամբ զբաղեցնում էր վերջից 2-րդ տեղը:
Անտոն Չեխով
Որքան էլ զարմանալի է հնչում, սակայն ռուս գրողներից ամենաբարեկիրթը` Անտոն Չեխովը, գիմնազիայում 2 տարի անընդմեջ մնացել է նույն դասարանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել