Tert.am-ը գրում է.
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 06։49-ին, ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01։51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ 1970 թ.  Ս. Կ.-ը և 1985 թ. ծնված Է. Պ.-ը:

ՀՀ քաղաքացի Մ. Պ.-ը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել