Ֆրանսիական Կորսիկա կղզում՝ Այաչո քաղաքում, ավերել են մուսուլմանների աղոթասրահն ու այրել Ղուրանի մի քանի օրինակներ: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:Նշվում է, որ հարձակման ժամանակ ցուցարարները բացականչել են՝ «Արաբնե՛ր, հեռացեք», «Սա մե՛ր տունն է»:
Ինչպես հստակեցրել է տեղի պաշտոնյա Ֆրանսուա Լալաննան, մարդկանց փոքրիկ խումբը կոտրել է ապակե դուռը և մտել աղոթասրահ, կողոպտել են հաստատությունն ու այրել գրքերի մի մասը, այդ թվում՝ Ղուրանի օրինակներ:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը դատապարտել է հարձակումը՝ այն համարելով «անընդունելի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



