blog130212-adele2Բրիտանացի երգչուհի Ադելը մի քանի ամիս առաջ հանդիսավոր վերադարձավ բեմ: Աստղը գերեց հանրությանը ոչ միայն իր նոր ալբոմով, այլ նաև արտաքին տեսքով, հայտնում է segodnya.ua-ն: 27-ամյա Ադելը նկատելիորեն նիհարել էր:

The Sun պարբերականին տված հարցազրույցում նա պատմել է, որ այդ բանում նրան օգնել է այնքան սիրելի բրիտանական թեյից հրաժարվելը: «Ես կարող էի օրական խմել մինչև 10 բաժակ թեյ, և ամեն մի բաժակի մեջ ավելացնում էի 2 կտոր շաքար: Այժմ ես հրաժարվել եմ թեյից»,- խոստովանել է Ադելը և ավելացրել, որ պատրաստ չէ մարզադահլիճ գնալու: «Ես հրաժարվել եմ թեյից, բայց վարժություննե՞ր: Խնդրում եմ, ինձ մի ստիպեք»,- հավելել է Ադելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել