Լայնացած ծակոտիները զգալի կոսմետիկ թերություններ են: Այն անհանգստացնում է ինչպես երիտասարդ աղջիկներին, այնպես էլ կանանց:
Դեմքի ծակոտիների լայնացման պատճառները կարող են շատ տարբեր լինել. Ոչ ճիշտ սնունդ, սթրես, անորակ կոսմետիկա, գենետիկ հակումներ, 35 տարեկանից բարձր տարիք…
Կարելի է և պետք է պայքարել լայնացած ծակոտիների դեմ: Առաջարկում ենք մի քանի արդյունավետ միջոցներ:
1
Բայց օգտագործելուց առաջ համոզվեք, որ տվյալ բաղադրիչներն ալերգիկ ազդեցություն չեն թողնում Ձեզ վրա:
Ինչպես նեղացնել դեմքի ծակոտիները
aba583ef5ce8ee68c46f29352e0b4c2b
1. Կոսմետիկ սառույց
Խոտաբույսերից պատրաստված լուծույթը կարելի է լցնել սառույցի համար նախատեսված տարայի մեջ և սառեցնել: Կարող եք օգտագործել երիցուկ և կալենդուլա, ինչպես նաև սրոհունդ (зверобой), որը շատ լավ նվազեցնում է մաշկի բորբոքվածությունը: Առավոտյան և երեկոյան մաքրեք դեմքը սառցե խորանարդիկներով:
2. Յոգուրտ
Ամեն օր դեմքին քսեք բնական յոգուրտ և պահեք 20 րոպե: Շատ լավ ազդում է ծակոտիների նեղացման վրա, սպիտակեցնում է մաշկը, թարմացնում և ձգում է դեմքի մաշկը: Արդեն մեկ շաբաթ օգտագործելուց հետո Դուք կզգաք արդյունքը:
3. Դիմակ վարսակի փաթիլներով
Վարսակի փաթիլներով դիմակը Ձեր դեմքն անթերի հարթ կդարձնի: Խառնեք 2 ճաշի գդալ վարսակի փաթիլների ալյուրը 1 ձվի հարած սպիտակուցի հետ: Պահեք դիմակը դեմքին 20 րոպե, հետո լվացեք տաք ջրով, աշխատեք չձգել դեմքը: Այս գործընթացից հետո մի ծուլացեք և մաքրեք դեմքը խոտաբույսերի լուծույթով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել