Tert.am–ը գրում է.
«Կուբանի» 100 տոկոս բաժնետոմսերը գնել է գործարար Օլեգ Մկրտչյանը, հաղորդում է championat.com-ը՝ հղում անելով  One Division-ին:
 
Հաղորդվում է, որ այսօր Մկրտչյանի եւ Կրասնոդարի երկրամասի ղեկավար խորհրդի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:
 
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Կուբանի» ֆինանսավորումը գլխավորապես ապահովում է Մկրտչյանը: Նաեւ հաղորդվում էր, որ ակումբը ֆինանսական խնդիրներ ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել