Բրիտանիայի Փորթսմութ քաղաքի (Հեմփշիր կոմսություն) բնակչուհին պոռնոյում է նկարահանվել՝ որդու համար սուրբծննդյան թանկարժեք նվեր գնելու նպատակով: Այս մասին հայտնում է Metro-ն:20-ամյա Մեգան Կլարան, որը մենակ մեծացնում է 5 տարեկան որդուն՝ Էշթոնին, պատմել է, որ որոշել է այդպիսի քայլի գնալ մեկ տարի առաջ: Այն ժամանակ նա երեխային նվիրել է «Կախարդական էկրան» խաղ, խաղալիքներ ու նոր հագուստ: Սակայն երեխան հիասթափվել է, որովհետև նրա ընկերներն ավելի թանկարժեք նվերներ էին ստացել ծնողներից:
«Անցած Սուրբ ծննդին ես հազիվ էի կարողանում ծայրը ծայրին հասցնել, շատ ծանր էր, և ես վախենում էի, որ Էշթոնը կտխրի»,- ասել է Կլարան՝ նշելով, որ մեկ տարի առաջ վաստակել է շաբաթական մոտ 119 դոլար:
Երբ Մեգանը սկսել է պոռնոյում նկարահանվել, վաստակը զգալիորեն աճել է՝ մեկ դրվագի համար նա ստանում է մոտ 743 դոլար: Daily Mail-ը նշում է, որ այս անգամ նա սուրբծննդյան նվերների վրա ծախսել է 2.200 դոլար՝ նախորդ տարվա 148 դոլարի փոխարեն:
«Էշթոնն արդեն 3 տարի հեծանիվ էր ուզում, և ես վերջապես կարողացա իրականացնել նրա երազանքը: Դա հրաշալի զգացողություն է: Մարդիկ ասում են, որ նա շփացած է, բայց դա այդպես չէ: Նա իմ միակ տղան է, և հիմա ես փող ունեմ նրա համար գնելու իսկապես լավ իրեր»,- նշել է կինը:
Նա նաև ասել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ նկարահանվում է մեծահասակների համար ֆիլմերում: «Ես կարող եմ իմ փողերը ծախսել՝ ինչպես ուզում եմ: Ես չեմ գնում ալկոհոլ, թմրանյութեր կամ ծխախոտ, ինչո՞ւ ես դրանք չեմ կարող ծախսել Էշթոնի և ինձ վրա: Ինձ զզվեցրել են մարդիկ, որոնք մշտապես մեղադրում են ինձ, մյուս մայրերը՝ դպրոցում, որոնք շշնջում են մեջքիս հետևում… Ես երբեք չեմ դադարի անել այն, ինչ սիրում եմ, իսկ չարախոսներն ինձ միայն ավելի կուժեղացնեն»,- նշել է Մեգանը:







Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



