adrbejAraratnews.am-ը գրում է.

Ադրբեջանում կալանավորվել է նախկինում լուծարված Ազգային անվտանգության նախարարության Հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար գեներալ-մայոր Էլչին Գուլիեւը:

Այս պահին խուզարկումներ են իրականացվում այն բոլոր հասցեներում, որտեղ գրանցված է Գուլիեւը, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բաքվի քննչական մեկուսարանում ինքնասպան է եղել Գուլիեւի տեղակալ Իլքար Ալիեւը: Նրան մեղադրում էին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել