1. Հեռացրեք հայացքը համակարգչի մոնիտորից

Գոնե կես ժամը մեկ անգամ մի քանի րոպեով նայեք՝ որտեղ ցանկանում եք, բայց ոչ միայն համակարգչին: Լավագույն տարբերակը պատուհանն է: Ամեն մի հնարավորության դեպքում փաստաթղթերը տպելուց հետո անպայման դրանք թղթի վրա կարդացեք:
2. Հաճախ շարժվեք
 
Եթե հնարավոր է, մի օգտվեք վերելակից, աստիճանները բարձրացեք ոտքով: Գրասեղանից վեր կացեք պատեհ կամ անպատեհ առիթով: Նույնիսկ նստած ժամանակ կարելի է շարժվել ու դիրքն անընդհատ փոխել:
 
3. Խուսափեք փոշուց
 
Աշխատանքային սեղանի վրա փաստաթղթերի տրցակը, թղթապանակները, ամսագրերն ու այլ թղթերը փոշու կայուն հավաքատեղի են, իսկ որտեղ փոշի, այնտեղ էլ մանրէներն են, էլ չենք խոսում ալերգիայի և ասթմայի մասին:
 
4. Օգտվեք աշխատասենյակի հեռախոսից
 
Եթե գրասենյակում եք, փորձեք խոսել սովորական հեռախոսով, այլ ոչ թե բջջային: Սովորական հեռախոսի ճառագայթումը տասնյակ անգամ քիչ է բջջայինից:
 
5. Հրաժարվեք «ոտքի վրա» ինչ-որ բան ուտելուց
 
Եթե հնարավոր չէ, ապա կերեք միրգ, ընկույզ կամ չիր` արևածաղկի սերմերի, թխվածքաբլիթների կամ կոնֆետների փոխարեն:
 
6. Սուրճի փոխարեն հյութ խմեք
 
Եթե կարծում եք, որ սուրճն օգնում է առույգանալ, նշանակում է՝ չեք փորձել գրեյպֆրուտի հյութը: Եթե դա չեք սիրում, ապա խմեք Ձեր նախընտրած որևէ այլ ցիտրուսային հյութ:
 
7. Ընտրեք Ձեզ հարմար աթոռ
 
Դա շատ կարևոր է, եթե աշխատանքը նստակյաց է, իսկ շատերի մոտ, ցավոք, հենց այդպես է: Օրվա ընթացքում ոչ ճիշտ դիրքը ողնաշարի համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Եթե ոչ մի կերպ չեք կարող անհարմար աթոռը փոխել, ապա դրա վրա դրեք օրթոպեդիկ բարձ:
 
8. Պահպանեք ջերմաստիճանային ռեժիմը
 
Աշխատավայրում հարկ է, որ լինի ո՛չ շատ տաք և ո՛չ էլ շատ ցուրտ: Նույնիսկ եթե դրսում -30օC է, սենյակը շոգեբաղնիք մի՛ դարձրեք: Եվ հակառակը` դրսում, եթե շատ շոգ է, հարկ չկա նստել արհեստական սառեցված սենյակում: Ցուրտը հրահրում է մկանային լարվածություն, իսկ ավելորդ տաքությունը թուլացնում է:
 
9. Դուրս եկեք փողոց
 
Մի ծուլացեք և դուրս եկեք գրասենյակից, գնացեք որևէ տեղ: Դա և՛ միջավայրի փոփոխություն է, և՛ զբոսանք, և՛ մաքուր օդ: Ծայրահեղ դեպքում կարելի է դուրս գալ և մի քիչ զբոսնել շենքի շրջակայքում:
 
10. Թեթև ճաշեք
 
Առատ ու լիարժեք ճաշից հետո կսկսեք քնել, աշխատունակությունը կնվազի, իսկ դյուրագրգռությունը կավելանա: Նույնիսկ եթե շատ քաղցած եք, աշխատեք քիչ ուտել և հագեցվածության զգացողություն անպայման կունենաք:
 
11. Հանեք բարձրակրունկ կոշիկները
 
Եթե ստիպված եք քայլել բարձրակրունկ ու անհարմար կոշիկներով, ապա ամեն մի պատեհ առիթով հանեք դրանք կամ էլ աշխատասենյակում պահեք մի զույգ փոխարինող ու հարմար կոշիկներ:
 
12. Հրաժարվեք էներգետիկ ըմպելիքներից
 
Եթե ցանկանում եք մի քիչ առույգանալ, ավելի լավ է խմեք բնական սուրճ, քան էներգետիկ ըմնպելիքներ. դրանք վնասակար են մաշկի և թոքերի համար, նաև հրահրում են գլխացավեր, հոգնածություն և աչքերի լարվածություն:
 
14. Եթե հիվանդ եք, մնացեք տանը
 
Ոտքի վրա տարած հիվանդությունը վտանգավոր է դրա արագ կրկնմամբ, նաև հետագա բարդություններով և կարող է պատճառ հանդիսանալ աշխատանքային պլանների/ծրագրերի հետաձգման:
 
15. Օդափոխեք սենյակը
 
Ձմռանը դա կարելի է անել ընդմիջման ժամին, իսկ մնացած ժամանակ հարկ է, որ պատուհանը բաց վիճակում լինի, եթե, իհարկե, հարևանությամբ ավտոմայրուղի կամ որևէ այլ գործարան չկա:
 
16. Չափից ավելի աշխատասիրությունը հիվանդություն է
 
Աշխատանքը կյանքի ընդամենը մի մասն է կազմում: Նույնիսկ, եթե մեկ այլ բնագավառում Ձեզ մոտ ժամանակավոր դատարկություն է, լցրեք այն հաճելի ու օգտակար զբաղմունքներով, բայց ոչ միայն ու միայն աշխատանքով:
 
17. Հանգստություն պահպանեք
 
Ոչ մի խնդիր կամ արգելք չպետք է վնասի Ձեր առողջությանը: Չափավոր և ոչ հաճախ կրկնվող սթրեսը նույնիսկ օգտակար է, բայց մշտական նյարդային լարվածությունը կարող է հրահրել մի շարք հիվանդություններ:
 
18. Արձակուրդ վերցրեք
 
Պետք չէ  արձակուրդը հետագձել մինչև հաջորդ տարի, այլապես ձեռք կբերեք քրոնիկական հոգնածության համախտանիշ: Իսկ հնարավորության դեպքում արձակուրդը  բաժանեք մի քանի փուլերի, եթե մեկշաբաթյա հանգիստը լիովին բավարար է:
 
19.  Մոռացեք դեղահաբերի մասին
 
Եթե ցավում է գլուխը, առաջին հերթին փնտրեք պատճառը. դա կարող է լինել տոթ և չոր օդը, հոգնածությունը կամ շատ մոտ դրված մոնիտորը: Վերացրեք պատճառը և փորձեք հանգստանալ գոնե 5-10 րոպե:
 
20. Արեք այն, ինչ Ձեզ դուր է գալիս
 
Աշխատանքի, գործընկերների, մասնագիտության հանդեպ մշտական դժգոհությունը սթրեսների, հոգնածության, դյուրագրգռության և այլ տկարությունների պատճառ կարող է հանդիսանալ, ընդհուպ մինչև հիպերտոնիկ հիվանդություն և դեպրեսիա:
 
21. Հարկ է՝ հագուստը բնական գործվածքից լինի
 
Սինթետիկ հագուստը ոչ միայն տհաճ է, այլև մաշկի համար վտանգավոր, որովհետև վերջինս չի շնչում: Եթե աշխատանքի բերումով ստիպված եք օրական 10 ժամ որևէ կոստյումով մնալ, նախընտրելի է, որ այն լինի բնական գործվածքից:
 
22. Զբաղվեք սպորտով
 
Նստակյաց աշխատանքը հարկ է փոխհատուցել լրացուցիչ շարժումներով: Գրանցվեք ֆիթնես-ակումբներում, որտեղ կարող եք գնալ աշխատանքից հետո կամ էլ ընդմիջման ժամերին: Ծայրահեղ դեպքում աշխատանքի գնալիս փորձեք  երկար քայլել:
 
23. Ժպտացեք
 
Ժպտացեք, ում ցանկանում եք` գործընկերներին, ղեկավարին, հավաքարարին կամ պահակին: Ապացուցված է. ժպիտը նպաստում է էնդորֆինների արտադրմանը, իսկ դրանք տալիս են հանգստության, ուրախության զգացողություն, լավացնում տրամադրությունն ու երկարացնում կյանքը: Իսկ հոգեկան հավասարակշռությունն ամենակարևոր նախապայմանն է:
 
24. Հարմարավետություն ստեղծեք
 
Հաճելի ու հարմար աշխատանքը նվազեցնում է սթրեսն ու հոգնածությունը, իսկ հաճելի մթնոլորտը ստեղծում է դրական տրամադրվածություն և ցանկություն է առաջանում անընդմեջ վերադառնալ այնտեղ, որտեղ մարդն իրեն լավ է զգում:
 
25. Որևէ բանով զբաղվեք
 
Անգործությունը, ինչքան էլ տարօրինակ է, ավելի շատ է հոգնեցնում, քան ծանրաբեռնվածությունը: Դրա համար աշխատանքից ազատ ժամերին զբաղվեք որևէ այլ գործով. օգնեք գործընկերներին, ովքեր ինչ-որ բան չեն հասցնում ավարտել, այցելեք ընկերներին և բարեկամներին և, ընդհանրապես, արեք այն, ինչը Ձեզ ավելի հոգեհարազատ է:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել