Araratnews.am-ը գրում է.Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլյան պալատում ամանորյա ընդունելության ժամանակ հայտարարել է, որ տարվա ամենակարևոր իրադարձությունը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակն է եղել:
Այս մասին հայտնում է Ria Novosti-ին: «Մենք անցնող տարվա ամփոփումն ենք կատարում և նախանշում ծրագրեր հաջորդ տարվա համար: Այս տարվա ընթացքում շատ կարևոր իրադարձություններ են եղել, բայց ամենանշանակալին Հայրենական հաղթանակի 70-ամյական էր»,-ասել է Պուտինը` հավելելով, որ այդ օրը նշել են «հայրերի ու պապերի հանդեպ մեծ հարգանքի զգացումով, ում անցած ուղին ոգևորում է»:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/putineh-2015-i-amenanshanakali-iradardzuthyun-hamarum-e-hayrenakan-metc-paterazmi-haghthanaki-70-amyakeh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել