Ստորև ներկայացվում է ամանորյա հրաշալի ֆիլմերի շարք:
1. «Տանը մենակ»: Տանը մենակ մնացած տղան ամեն ինչ անում է ավազակներից իր տունը պաշտպանելու համար:
2. «Տանը մենակ - 2: Նյու Յորքում մոլորվածը»: Այս անգամ էլ փոքրիկ տղան ծնողներից առանձին, սխալ ինքնաթիռ նստելով, հայտնվում է Նյու Յորքում և կրկին ավազակներին հանդիպում:
3. «Իրական սեր» ֆիլմում սուրբծննդյան նախօրեին միախառնվում են մի քանի լոնդոնցիների սիրո պատմություններ:
4. «Ձնագնդիկը» ֆիլմում միշտ Սուրբ ծնունդին սպասող աղջիկն անսպասելիորեն ձնագնդիկ է նվեր ստանում, որը նրան տեղափոխում է մի աշխարհ, որտեղ միշտ Սուրբ ծնունդ է:
5. «Սանտա Կլաուս» ֆիլմում խաղալիքներ վաճառող Սքոթ Քելվինն իր տան տանիքում տարօրինակ ծերուկի և այնտեղ «կայանած» եղնիկի է նկատում:
6. «Սիրավեպ նամակագրությամբ»: Ֆիլմի հերոսները 13 տարի շփվել են նամակագրությամբ, սակայն երկուսն էլ միմյանց ուղարկել են իրենց լավագույն ընկերների նկարները: Ուստի միմյանց ճանաչելն այնքան էլ հեշտ չէ:
7. «Սուրբծննդյան համբույր» ֆիլմում մի աղջիկ երեկոյան պատահաբար համբուրվում է մի տղամարդու հետ: Առավոտյան պարզվում է, որ այդ տղամարդը նրա տնօրենի զուգընկերն է:
Ամանորի և Սուրբ Ծնունդի մասին կան նաև մի շարք մուլտֆիլմեր:






