Բաղադրիչներ
- Խմորի համար
- ալյուր - 380 գր
- շաքարավազ - 220 գր
- ձու - 3 հատ
- կարագ - 75 գր
- մեղր - 2 ճ/գդ
- կոնյակ - 2 ճ/գդ
- սոդա - 1 թ/գդ
- Բիսկվիթը ցողելու համար՝
- թեյ սև - 100մլ
- կիտրոն - 2 շերտ
- Ցիտրուսային կրեմի համար
- հյութ նարինջի - 150 մլ
- հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
- կիտրոն - 100գր (կեղև)
- նարինջ - 50գր (կեղև)
- ձու - 3 հատ (դեղնուց)
- ալյուր - 2ճ/գդ
- շաքարավազ - 4 ճ/գդ
- աղ - 1 պտղունց
- Թթվասերով կրեմի համար
- թթվասեր - 1 կգ (30% յուղայնությամբ)
- շաքարավազ - 220 գր
- խտացրած կաթ - 3 ճ/գդ
- վանիլին - 1 տաշեղ
- Ձևավորման համար՝
- ջեմ նարինջի - 2 ճ/գդ (կամ միջին թանձրության մեղր)
- ընկույզ - 100 գր
- թխվածքաբլիթ - 1/2 բաժակ
Պատրաստման եղանակ
- Հրակայուն ամանում հարում ենք ձուն և շաքարավազը, մինչև համասեռ զանգված
ստացվի։ Ավելացնում ենք խորանարդաձև կտրտած կարագը, մեղրը, կոնյակը և սոդան (սոդան կարիք չկա նախապես քացախով մարելու կամ փխրեցուցիչով փոխարինելու, քանի որ մեղրի հետ խառնուրդը կապահովի անհրաժեշտ արդյունք)։
- Ամանը դնում ենք գոլորշու վրա և անընդհատ խառնելով հասցնում եռման
աստիճանի, բայց չենք եռացնում։ Կրակը թուլացնում ենք և այդ վիճակում խառնում ևս
10 րոպե։
- Ավելացնում ենք մաղած 300 գր ալյուրը և լավ խառնում ենք։

- Խմորը վերցնում ենք գոլորշու վրայից։ Աշխատանքային մակերեսի վրա 80 գրամ ալյուր ենք ցանում և վրան դնում տաք խմորը։ Հունցում ենք, մինչև էլաստիկ զանգված ստացվի։

- Գունդը բաժանում ենք 6 մասի։
Խմորի 1 մասը դնում ենք հանվող 25 սմ տրամագծով կաղապարի մեջ և
գրտնակում ենք։
- Զգուշորեն տեղափոխում ենք չոր յուղաթղթի վրա և մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում ենք 4-4,5 րոպե։ Բիսկվիթը պետք է ոսկեգույն երանգ ստանա, բայց ոչ չորանալու աստիճան։ Եզրերը թխվածքաբլիթի պես չոր պետք է չլինեն։

- Եթե շերտը թխվելու ընթացքում սկսի փքվել, պետք է ծակծկենք պատառաքաղով։
Թխված և սառած բիսկվիթների եզրերը հավասարեցնում ենք։
- Ցիտրուսային կրեմի համար հանում ենք 1 կիտրոնի և կես նարնջի կեղևը։ Կիտրոնից 2 ճ/գդ հյութ ենք քամում, իսկ 2 նարնջից` 150 մլ։
Կաթսայում խառնում ենք ցիտրուսների հյութերը, կեղևները, շաքարավազը, 1 պտղունց աղը, մաղած ալյուրն ու դեղնուցները, դնում ենք կաթսան միջին կրակի վրա և, անընդհատ հարելով, հասցնում եռման աստիճանի։ Կրակը թուլացնում ենք և շարունակում եփել ևս 1,5-2 րոպե` անընդհատ խառնելով։ Ուշադիր պետք է լինենք, որ կաթսայի տակը չկպչի։
- Կրեմն անցկացնում ենք մանր անցքերով քամիչով և դնում մի կողմ։
Բիսկվիթները ցողելու համար շատ թունդ և քաղցր թեյ ենք պատրաստում` ավելացնելով 2 կտոր կիտրոն:
- Թթվասերով կրեմի համար կտրատում ենք երկայնքով վանիլինի տաշեղը, դանակի սայրով մաքրում ենք սերմերը։

- Առանձին ամանի մեջ լցնում ենք թթվասերը, շաքարավազը, խտացրած կաթը և վանիլի սերմերը և ձեռքի հարիչով հարում ենք, մինչև համասեռ զանգված ստացվի։
- Բիսկվիթը դնում ենք մատուցարանի վրա։ Թեյը քսում ենք մակերեսին շատ բարակ
շերտով։ Վրայից հավասարաչափ տարածում ենք ցիտրուսային միջուկը։
- Ապա ցիտրուսային միջուկի վրայից քսում ենք թթվասերային կրեմի շերտը։

- Հավաքում ենք բիսկվիթները` կատարելով նույն գործողությունը բոլոր շերտերի համար։ Վերևի շերտի վրա ցիտրուսային միջուկ չենք քսում։
Տորթի վերևի հատվածը և կողքերը պատում ենք թթվասերային կրեմով։
- Ընկույզը մանրացնում և խառնում ենք թխվածքաբլիթի կամ բիսկվիթի փշրանքի հետ։

- Եզրերն ու կողքերը պատում ենք փշրանքով. դա հարմար է անել լայնաշեղբ դանակով։

- Մակերեսին մեղրով կամ ցիտրուսային ջեմով նախշեր ենք անում և տեղափոխում ենք պատրաստի տորթը սառնարան ողջ գիշեր։

- Պատրաստի տորթը ձևավորում ենք ըստ ցանկության, օրինակ՝ պատրաստի թխվածքաբլիթներով:

Փոքր-ինչ ժամանակատար և ծախսատար է, բայց արդյունքում շատ համեղ մեղրով տորթ է ստացվում։
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B0%D5%A1%D5%BE%D5%AB-%D5%B4%D5%BD%D5%B8%D5%BE-%D5%BC%D5%B8%D6%82%D5%AC%D5%A5%D5%BF/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



