PanARMENIAN.Net-ը գրում է.
Ուղեղը մարմնի քաշի միայն 2% է կազմում, սակայն սպառում է մարմնի էներգիայի 17% և թթվածնի 20%-ը: Մեր գեների կեսը նկարագրում է ուղեղի համալիր կառուցվածքը, այն դեպքում, երբ մյուս կեսը նկարագրում է մարմնի մնացած 95%-ի կառուցվածքը:

Ուղեղի սպառած էներգիայի քանակն ընդամնեը 10 Վատտ է: Հայտնի մտավորականներն ակտիվ մտավոր գործունեության ժամանակ սպառում են, օրինակ, 30 Վատտ, այն դեպքում, երբ գերհամակարգչին մեգավատներ են հարկավոր: Գերհամակարգիչները սպառում են մի փոքր քաղաքի էլեկտրաֆիկացման համար բավարար քանակի էներգիա:
Ուղեղի չափն ու քաշը չեն ազդում մարդու մտավոր կարողությունների վրա: Օրինակ, Էյնշտեյնի ուղեղը կշռում էր 1 կգ 230 գ, ինչը պակաս է մարդու ուղեղի միջին քաշից, որը կազմում է 1 կգ 400 գ:ծ

Տղամարդու ուղեղը 10 տոկոսով մեծ է կնոջ ուղեղից, սակայն, կնոջ գլխուղեղում նյարդային բջիջներն ու կապերն ավելի շատ են, ինչն ապահովում է ավելի մեծ արդյունավետություն և արագություն: Միջին կինն ավելի զգացմունքային է վերամշակում տեղեկատվությունը, գործի դնելով աջ կիսագունդը, իսկ տղամարդը` ուղեղի ձախ` «տրամաբանական» մասը:
Արթնանալուց ուղեղը 23 Վատտ էլեկտրական դաշտ է ստեղծում, ինչը բավարար է 1 լամպ միացնելու համար: Գիշերն ուղեղը չի դադարեցնում աշխատանքը քնած ժամանակ, հակառակն, ավելի ակտիվ է մշակում ստացվող տեղեկատվությունը: Գիտնականների համար դեռևս պարզ չէ, թե ինչ է կատարվում ուղեղի հետ քնած ժամանակ: Ըստ տեսություններից մեկի, քնած ժամանակ տեղեկատվությունը մշակվում, ըստ այլ տեսության` զրոյանում է: Եվս մեկ հետաքրքիր փաստ` ուղեղը ցավ չի զգում, քանի որ ուղեղում չկան ցավի ռեցեպտորներ: Երբ «ցավում է գլուխը», ցավում է ոչ թե ուղեղը, այլ հարող հյուսվածքները:
Տարիքի հետ ուղեղի զարգացումը չի դադարում: Սակայն աշխատունակությունը պահպանելու համար հարկավոր է այն մշտապես մարզել մտավոր ծանրաբեռնվածության միջոցով:



