Ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխում մի աղջկա, որի անունը Իրինա է: Հասկանալով, որ հիվանդի վիճակը ծանր է, և ամեն վայրկյանը թանկ է, բժիշկները որոշում են արյան փոխներարկում կատարել: Եվ երիտասարդ բուժքույր Օլյան, ով օգնում է այդ աղջկան, մահանում է վիրահատության ժամանակ: Այդ ամենի մասին իմանալով` Իրինան անընդհատ հանդիպումներ է որոնում մահացած աղջկա հոր հետ, և ցանկանում է փոխարինել աղջկան: Սակայն հոր` Սերգեյի համար իրական հանդիպումների և այդ ամուր կապվածության պատճառը մնում է հարցական: Նրան թվում է, թե Իրինան զգացմունք ունի նրա հանդեպ: Սկզբնական շրջանում հաճախ նա կոպտում է աղջկան, սակայն որոշ ժամանակ անցնելուց հետո ամեն բան հանդարտվում է: Նույնիսկ պատահում է՝ աղջիկը գիշերում է նրա տանը, լվանում է նրա հագուստները և այլն: Մի տղա կար, որը անտարբեր չէր այդ աղջկա հանդեպ և մոտ էր նրա ընտանիքին, և իմանալով այդ հանդիպումների մասին` խանդի տեսարաններ է սարքում, և ծանոթներից մեկին գումար տրամադրելով՝ հրամայում է վերացնել Սերգեյին: Օրերից մի օր Սերգեյը փորձում է համբուրել Իրինային, որը թույլ չի տալիս և բղավում է, որ երբեք էլ չդիպչի իրեն: Մի օր աղջիկը հեռախոսազանգ է ստանում մի անծանոթ մարդուց, որը ծիծաղելով ասում է, որ կրակել է Սերգեյի վրա: Իմանալով այդ լուրի մասին` Իրինան ապշում է և վազում է նրա տուն: Նրան տեսնում է հատակին` անգիտակից վիճակում: Շտապ օգնության մեքենայի մեջ բժիշկները ասում են, որ շտապ արյան փոխներարկում է անհրաժեշտ: Հայտնում են, որ նրա արյունը չորրորդ բացասական է: Իր հերթին աղջիկը ուներ չորրորդ դրական արյուն և դրա մասին հայտնում է բժիշկներին: Նրանք հարցնում են. դուք ինչ կապ ունեք այս մարդու հետ: Իրինան ասում է, որ ես նրա աղջիկն եմ: Ամեն ինչ բարեհաջող է անցնում: Որոշ ժամանակ անց նա պատահական փողոցում տեսնում է այդ մարդուն, հաշմանդամի սայլակի վրա: Եվ միմյաց աչքերին նայելով ժպտում են:
Մի ռուսական ֆիլմի պատմություն
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/482008331837575
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել