Համացանցը ստեղծել է Թիմոտի Ջոն Բեռներս-Լին Ժնևում: Նա աշխատում էր Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունում: Բեռներս-Լին բրիտանացի գիտնական է ու Մասաչուսեթսի տեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր:
Առաջին անգամ նրան հաջողվեց ապահովել Hypertext Transfer Protocol հաճախորդի ու սերվերի միջև կապը 1990 թվականի դեկտեմբերի 25-ին:
Նորարարությունից 14 տարի անց իր գործունեության համար Ջոն Բեռներս-Լին Ելիզավետա Երկրորդի կողմից արժանացավ «ասպետի» կոչման:
«Համացանցի ստեղծումն անհրաժեշտություն էր դարձել: Երբ ես աշխատում էի «CERN» ընկերությունում, համացանցի վերաբերյալ նորամուծություններ արդեն կային, ես պարզապես դրանք համադրեցի»,- ասել է Թիմոտի Ջոն Բեռներս-Լին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zhora.grigoryan/posts/933902236696762?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել