Երեկ այցելեցինք սահմանամերձ երկու գյուղեր` Բաղանիս և Ոսկեպար: Այնտեղ կազմակերպել էինք «Սիրո գործակիցը» մեր նոր ֆիլմի անվճար ցուցադրումը: Հուսով եմ՝ կարողացել ենք մի փոքր բարձրացնել երեխաների և մեծերի տրամադրությունը գիշերվա գնդակոծությունից հետո: Մարդիկ մեզ շնորհակալություն էին հայտնում, բայց իրականում այդ մենք ենք ՇՆՈՐՀԱԿԱԼ իրենց: Իրենք ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ են, որոնք ապրում են նույն երկրում, ինչ մենք, բայց պատերազմի ողջ ծանրությունը վերցրել են իրենց ուսերին: ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել