Ինչպես գիտենք, 2016 թվականի հունվարի 1-ից հեռուստատեսային հեռարձակումը լիովին դառնալու է թվային: Տրանսպորտի և կապի նախարարության, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության կողմից արդեն իրականացվել են Հայաստանում վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման աշխատանքները և արդեն իսկ պատրաստ են շահագործման թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերը:
Այսօր Հայաստանում բնակչության մեծամասնության հեռուստացույցերը հիմնականում նախատեսված են անալոգային հեռարձակման համար: Սրա լուծման համար կա 2 ճանապարհ կամ գնել նոր՝ թվային ընդունիչով հեռուստացույցեր, կամ ձեռքբերել DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր, որոնք կփոխարինեն թվային ազդանշանը անալոգայինով և կապահովեն պատշաճ հեռարձակում:
Այս փոփոխությունն էականորեն ազդելու է հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների վրա: Ուստի կառավարությունը որոշում է կայացրել 48733 սոցիալապես անապահով ընտանիքների տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովման համար որպես աջակցություն տրամադրել DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:
Սարքեր գնելը լրացուցիչ ֆինանսական ծախս էր անապահով ընտանիքների համար, և կարծում եմ՝ պետության նման աջակցությունը որոշակիորեն կթեթևացնի այդ բեռը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1536068093381006&id=100009334896794&__mref=message
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել