Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում և շրջապատված է թշնամական երկրներով՝ մի կողմից Թուրքիան, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը: Այդ իսկ պատճառով Հայաստանի համար առանցքային խնդիրներից մեկը երկրի անվտանգության ամրապնդումն է:
ՀՀ պաշտպանական-անվտանգային ոլորտի համար անհրաժեշտ է ռազմավարական մտածողությամբ կադրերի արդյունավետ պատրաստումը:
Անվտանգության և պաշտպանական ոլորտի նորագույն պահանջներին բավարարելու նպատակով էլ գործադիրը որոշում է ընդունել ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան», որտեղ կրթական և գիտահետազոտական բաղադրիչների համադրմամբ կկատարվեն ռազմավարական մակարդակում քաղաքականության մշակման և գործառույթներ իրականացնելու ունակություններ ունեցող ռազմավարական առաջավարների պատրաստման աշխատանքներ:
Այս համալսարանում իրականացվելու է միջգերատեսչական ձևաչափով կրթական ծրագրերի պաշտպանական-անվտանգային համակարգի ղեկավար կադրերի պատրաստումը և պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտանգային ոլորտում հետազոտությունների իրականացումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել