Պատմում են, որ ժամանակին, երբ աղը բավականին թանկ համեմունք էր, այն ոչ խնայողաբար վատնելը մեծ շռայլություն էր նկատվում, իսկ անփութորեն թափելը կենցաղում կարող էր լուրջ վիճաբանությունների առիթ հանդիսանալ: Ահա այսպե՛ս են շատերը բացատրում «աղը թափվեց` կռիվ կլինի» սնահավատությաննախապատմությունը և կռվից խուսափելու համար թափված աղի վրա անմիջապես խաչ են անում: Իմ անձնկան կարծիքով սնահավատության նման մեկնաբանությունը, թեև տրամաբանված, բայց և չափազանց միամիտ է հնչում, հետևաբար այն պետք է ունենա այլ բացատրություն ևս:
Օրիանակ (գուցե ոչ այնքան տիպիկ) 5-րդ դարի Հայոց Պատմիչ Փավստոս Բուզանդը, ներկայացնելով հայոց Արշակ և պարսից Շապուհ արքաների դաշինքի պատմությունը, մի նուրբ հանգամանք է նշում.
«Շապուհը պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով բերել տվեց աղ, կնքեց վարազագիրմատանիով և ուղարկեց Արշակին»: Ի՛նչ աղի մասին է խոսքը, կարծիքները մի քանիսն են, սակայն անձամբ ես հակված եմ ոչ այնքան այն մտքին, թե աղի վրա երդվում էին, որքան` աղի օգտագործման կիրառական տարբերակին: Բացատրեմ. դեռ վաղ ժամանակներից պետությունների միջև ցանկացած ուխտ կամ դաշինք կնքելու համար առաջին անհրաժեշտության պարագան դաշնագիր մատանին էր, որի վրա դաջված էր տվյալ երկրի արքայական զինանշանը: Ուխտագրի կամ հրովարտակի տակ արքան կամ իշխանը հալեցված մեղրամոմի վրա դնում էր իր նշանը` դրոշմը, և որպեսզի այն հստակ երևար, մեղրամոմի մեջ առաջացած պատկերի վրա անմիջապես աղ էին լցնում` պատկերի ձևը չկորցնելու համար: Փաստացիորեն աղը դառնում էր դաշինքի կնքման համար կարևոր և անփոխարինելի մի պարագա: Եթե անգամ այս վարկածը այնքան էլ հիմնավոր չի հնչում, նույնն էր մոտեցումը երդման պարագայում. աղը դարձյալ մնում էր ուխտ անելու կարորագույն բաղկացուցիչը:Սրա հեռավոր արձագանքը տեսնում ենք նաև այսօր: Ցանկացած երկրում պատվավոր ու ցանկալի հյուրեր ընդունելու պարագայում դիմվորման արարողակարգի պարտադիր բաղադրիչներն են հացը, որը հյուրընկալության նշանն է և աղը, որը ուխտի, դաշինքի, բարեկամության նշանն է:
Ահա այս էր պատճառն այն վախի, թե երբ դաշինքն ու ուխտը խորհրդանշող աղը թափվում էր, ասել է, թե ուխտը դրժվում էր, անպայման կռիվ ու պատերազմ էր կանխատեսվում:
Շարունակությունն՝ այստեղՆյութի աղբյուր՝ http://sarkavag.blogspot.com/2012/03/blog-post_13.html#more
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել