Yn.am-ը գրում է.

Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի նորանշանակ գլխավոր շտաբի պետ, գնդապետ Ջանիբեկ Կապարովի հետ:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ստորագրվել են «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ Միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին» համաձայնագիրը և 2016թ. ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ միջև համագործակցության պլանը, քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել