Երկու օր առաջ խոսում էի Միացյալ նահանգներում ապրող մի կնոջ հետ: Նոր էի ծանոթացել: Մի քանի նամակ հետո գրեցի նրան. «Հնարավորության դեպքում եկեք հայրենիք: Այստեղ ձեր տեսակից շատ բան ունենք սովորելու»:
Փոխարենը ստացա այս պատասխանը, որը մարմինս սարսռեցրեց. «Շնորհակալ եմ, ինձ այստեղ շատերն են ասում, որ իմ տեղը հայրենիքն է: Այս ամառ երկու ամիս Երևանում էի, ամբողջ ճանապարհին լացել եմ ինքնաթիռի մեջ: Անպայման վերադառնալու եմ, ընդմիշտ: Ես իմ հայրենիքը, իմ Երևանը, մորիցս ու երեխայիցս շատ եմ սիրում ու տունս էլ երբեք չեմ մտածել վաճառել: Աղջիկս այստեղ է ծնվել, մեծացել, բայց մաքուր հայերեն է խոսում, գրում, կարդում ու «ԳԻՔՈՐ» է նայում լացելով... Ամեն ինչ լավ կլինի, ես հավատում եմ...»:
Հ.Գ. Հերթական անգամ տեղին է կրկնել նժդեհյան մտքի ծնունդը` ազգերի ճակատագիրը պետք է փնտրել մայրերի ափերի մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել