1865 թվականի դեկտեմբերի 24-ին ստեղծվեց առաջին ահաբեկչական կազմակերպությունը` Կու-կլուկս-կլանը։
1861-1865 թվականներին Քաղաքացիական պատերազմում կրած պարտությունից ԱՄՆ-ում մի քանի վետերաններ 1865 թվականի դեկտեմբերի 24-ին ստեղծեցին ռասիստական առաջին կազմակերպությունը՝ Կու-կլուկս-կլանը (KKK)՝ պայքարելու սևամորթների շարժումների և կազմակերպությունների դեմ:
Շարժումը քարոզում էր ազգայնականություն, ռասիզմ, հակակոմունիզմ, Լինչի դատաստաններ էր կազմակերպում աբոլիցիոնիստական շարժման ակտիվիստների ու սևամորթների իրավունքների պաշտպանների նկատմամբ։ Իր ծաղկման շրջանում խմբավորման անդամների թիվը հասնում էր մինչև 6 միլիոն մարդու, այժմ տարբեր գնահատականներով նրանց թիվը կազմում է 5-8 հազար մարդ։ 1867 թվականին նախկին Կոնֆեդերացիայի նահանգների ներկայացուցիչները հավաքվեցին Նեշվիլեում և կազմակերպում գաղտնի միավորում՝ «Հարավի անտեսանելի կայսրությունը»: Այն գլխավորում էր Մեծ կախարդը, որին ենթարկվում էին վիշապները, տիտանները և ցիկլոպները: Առաջին Մեծ կախարդը դարձել է Նատան Բեդֆորդ Ֆորեստը: 1870-ական թվականներին կազմակերպությունը լուծարվեց, սակայն չի դադարեցրել իր գործունեությունը և վերածնվել է 1915 թվականին Ատլանտայում: Այժմ արդեն կազմակերպության անդամները հետապնդում էին ոչ միայն նեգրերին, այլև կաթոլիկներին, հրեաներին, ինչպես նաև բոլոր արտասահմանցիներին և ներգաղթյալներին: 1920-ականներին կազմակերպության անդամների թիվը 4 միլիոնից անցնում էր: 1999 թվականին հոկտեմբերի 13-ին Չարլսթոնի քաղաքային խորհուրդն այս կազմակերպությունը համարեց ահաբեկչական խմբավորում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=933299010090418&set=a.251663641587295.62937.100002309843604&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել