Տղամարդկանց մեկ երրորդը պատրաստ է սեքսից հրաժարվել հանուն գումարի: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում:
Ընդ որում, ինչպես իրենց զեկույցում նշել են սոցիոլոգները, հետերոսեքսուալ տղամարդիկ պատրաստ են սեքսից հրաժարվել ոչ միայն մեծ, այլև շարքային բրիտանացու շաբաթվա աշխատավարձի չափով գումարի համար։ Այս մասին գրում են ԶԼՄ-ները:
Հարցվածների գրեթե 20%-ը խոստովանել է, որ պատրաստ է սեքսից հրաժարվել հանուն համեղ ուտելիքի, 10% -ը պատասխանել է, որ պատրաստ է սեքսից հրաժարվել, եթե երբեք ստիպված չլինի աշխատել, 3%-ը պատրաստ է երբեք սեքսով չզբաղվել, եթե իր սիրած ֆուտբոլային ակումբը միշտ հաղթի:
Հարցված բրիտանացիների 7%-ը հայտարարել է, որ սեքսից կհրաժարվի միայն վերը թվարկվածները միասին ստանալու դեպքում:
Միևնույն ժամանակ հարցվածների 30%-ը նշել է, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում հրաժարվել սեքսից:
Նյութի աղբյուրը
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/3979837625118
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել