Եթե ամեն օր բազմապիսի միջոցներից կրակ է արձակվում, հետևաբար դա, որպես տերմին, արդեն չի կարելի անվանել «հրադադարի ռեժիմի խախտում»: Դրանով ուղղակի փաստվում է առկա իրականությունը: Ոչ ավելին: Ու այդ իրականությունն արդեն 2 տարի է՝ առկա է: Բայց պետք չի տխմարություն անել ու սոցցանցերում հիմա գոռալ՝ «Վա՜յ, պատերա՜զմ է սկսել»: Պետք չի ավելորդ խուճապային ձեր տրամադրությունը հանրության վրա տարածել: Եթե նկատել եք՝ Հայոց բանակն արդյունավետ սանձում է հակառակորդի ցանկացած ագրեսիվություն: Ցավոք, զոհեր էլ կան: Բայց զոհեր նախորդ 21 տարում էլ կային, երբ «հրադադար ռեժիմ» կար: Գիտե՞ք՝ ինչու: Որովհետև 1994 թվ-ից պատերազմը չէ՛ր դադարել: Նո՞ր են շատերը գիտակցում: Բա մեռանք ասելով:
Ու այդ գոռգռացողներն ինչքանո՞վ են պատրաստ անձնապես ներգրավվել երկրի պաշտպանության մեջ, եթե, աստված մի արասցե, լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեն:
Հիշե՛ք.
ԽՈՒՃԱՊ ՏԱՐԱԾՈՂԸ ԹՇՆԱՄՈՒ ԴԱՇՆԱԿԻ՛ՑՆ Է:
Մի՛ արեք տենց:
Եթե զինվորական ղեկավարությունը չի դիմել պետական իշխանություններին՝ ընդհանուր զորահավաք անելու համար, ուրեմն ամեն ինչ վերահսկելի է ներկա գործող բանակի ուժերով:
Չեմ կարծում, որ յուրաքանչյուրս ավելի լավ ենք տիրապետում իրավիճակին ու ավելի պատասխանատու ենք, քան լիազոր կառույցները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել