Շատ հետաքրքիր ա, թե Հայաստանում տարվա լավագույն մարզչին ինչ չափորոշիչներով են ընտրում՝ ով ջերմ և մտերմիկ հարաբերությունների մեջ ա ֆեդերացիայի հե՞տ, թե՞ ով զգալի հաջողություններ ա գրանցել անցնող տարվա ընթացքում: Եթե առաջին չափորոշիչով ա, ապա Վարուժան Սուքիասյանին տարվա լավագույն մարզիչ ընտրելը հասկանալի ա, իսկ եթե երկրորդով, ապա տրամաբանությունը բացակայում ա: Մեռա պատռվելով, որ Աբրահամ Խաշմանյանին գնահատել ա պետք: Էդ մարդն իրա թիմի հետ հոյակապ հանդես եկավ Եվրոպայի լիգայում, դրսում հաղթեց շոտլանդական թիմին, որին Փյունիկը կպարտվեր 0-12՝ խոշոր հաշվով, հետո հաղթեց Կայրաթին, Ալաշկերտն առաջնության աշնանային հատվածն ավարտեց առաջին հորիզոնականում և չեմպիոնի կոչման հավակնորդ ա... Թե՞ պետք ա անպայման պայքարես թիմին մրցաշարային աղյուսակի «պադվալից» հանելու համար, որպեսզի արժանանաս լավագույնի կոչմանը: Երկու տարբերակ կա, որը Խաշմանյանը պետք ա անի, որպեսզի արժանանա իսկական ու արժանի գնահատականի. կամ սկսի աստղեր իջեցնել երկնքից, կամ շատ լուրջ թիվ տալ ու անկրկնելի որակով ու թանկարժեք օճառ առնել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/796190043837300?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել