Ամերիկյան «Pantone» ինստիտուտի դիզայներները բացահայտել են, թե որ գույներն են ավելի հաճախ տեսնելու և հագնելու 2016-ին։

Անապատի նարնջագույն

2016-ին ավելի մոդայիկ են բնական գույները, այդ թվում՝ անապատի նարնջագույնը։ Այս նրբերանգը 2016-ի ամենատարածված միտումն է լինելու։ Մասնագետների պնդմամբ՝ այն դուր կգա և կգեղեցկացնի գրեթե բոլորին, ինչպես նաև կբարձրացնի տրամադրությունը։

Բիսկայյան ծոց

2016-ին իշխելու է հագեցած և մուգ զմրուխտը։ Այն արևադարձային կանաչի և ծովային կապույտի միաձուլումն է։ Ինչ վերաբերում է գունային համադրությանը, ապա այն հիանալի համադրվում է դեղինի և սուրճի գույնի հետ։

Գինեգույն

Այս ձմռան գույնը միանշանակ կարելի է համարել գինեգույնը, որը նորաձևություն է եկել 70-ականներից։ Այն հիանալի է ոչ միայն հագուստի, այլև կոշիկի և աքսեսուարների ընտրության հարցում։ Գինեգույնը կարելի է համադրել և՛ սառը, և՛ տաք երանգների, հատկապես՝ կապույտի հետ։

Սառույցով սուրճ

2016-ի նորաձև գույներից է նաև սառույցով սուրճի երանգը։ Այն ասես աշնան բնության վերակենդանացում լինի։ Այս երանգը նախընտրելի է ինչպես գործնական, այնպես էլ առօրյա լուքերի համար։ Այն հիանալիորեն համադրվում է հանգիստ երանգների հետ և կարող է փոխարինել սևին։

Քաշմիրե վարդագույն  

Քաշմիրե վարդագույնը 2016-ին չի զիջի իր դիրքերը և ողջ տարվա ընթացքում արդիական ու թրենդային կմնա։ Քաշմիրե վարդագույն հագուստով դուք միշտ նորաձև տեսք կունենաք և կտարբերվեք մյուսներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել