Եթե սկսվի պատերազմը, ապա այն լինելու է կենաց-մահու և այս անգամ, վստահ եմ, վերջնական: Այնպես վերջնական, որ պատերազմից հետո հերթական միջնորդական ու ոչինչ չտվող առաքելություններ չձևավորվեն, որովհետև բանակցելու էլ ոչինչ չի մնալու: Բայց պատերազմում հաղթում է ոչ թե բանակը, այլ ազգը, սա հայտնի փաստ է: Եվ որքան առողջ հասարակություն ունես դու, այնքան հաղթելուդ հնարավորությունը բարձրանում է: Ինչո՞ւ բարբարոսներին հաջողվեց հասնել Հռոմի մատույցներին, գրավել քաղաքն ու մեծ հաշվով վերացնել աշխարհի այն ժամանակվա ամենակատարյալ քաղաքակարթությունը: Որովհետև Հռոմն ընկղմվել էր հեշտանքի, վայելչության մթնոլորտում, որովհետև պատրիկներն այլևս կորցրել էին իրականության զգացողությունը, որովհետև Հռոմի քաղաքացիների բարոյական պաշտպանվածությունն անհույս անկում էր ապրել: Հիմա մեր պարագայում. ցանկացած պատերազմի պատրաստվող հասարակությունը և իշխանությունը, որը գլխավորում և որոշումներ է ընդունում, պարտավոր է հաշվի նստել բնակիչների կենսական պահանջների հետ, որոնք միայն հաց չէ, որ ուզում են, չնայած հացի խնդիր նույնպես կա և շատ ուժեղ: Անհրաժեշտ է խորքային բարեփոխում, օլիգարխիայի բեսպրեդելի վերացում, կոռուպցիոներների հեռացում իշխող պետական համակարգի բարձր օղակներից, սոցիալական այսքան ցցուն անարդարությունների դեմ իրական, այլ ոչ թե իմիտացիոն պայքար: Պատերազմը հաղթում են բոլորը՝ սահմանին կանգնած տղաները, նրանց թիկունքն ապահովողն ու այդ տղաների ընտանիքների կարիքների մասին որոշում ընդունողները: Հիմա կամ երբեք, հիմա լավագույն հնարավորությունն է ձերբազատվել այդ աղտից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201306091492400
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել